00:00:00

Լավրովը փաստեց՝ ինքը սխալ էր, ես՝ ճիշտ. Ալեն Սիմոնյան

14:25, 07 դեկտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Հայաստանը բացասական է վերաբերվում Լաչինի միջանցքում հենակետեր տեղադրելուն, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի։

Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որովհետև, կրկնում եմ, դա ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի է», - նշեց նա:

Հարցին՝ ստացվում է, որ Արցախն ամբողջությամբ թողնված է ռուս խաղաղապահների՞ն՝ ԱԺ նախագահն արձագանքեց.

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեր բոլոր հարցերի պատասխանը կա, ինչ վերաբերում է Արցախին, կարծում եմ՝ այն բոլոր քայլերը, որ մինչ օրս արվել են, ես չպետք է նորից հնչեցնեմ, որ ևս մեկ անգամ ցույց տամ, որ Հայաստանը որևէ պարագայում Արցախը չի թողել ու չի էլ թողնելու»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր