00:00:00

«Փաստ». Տարաձայնություններ՝ կապված Ստամբուլյան կոնվենցիայի հետ. իշխանության մեջ առաջիկայում լուրջ «կաշաներ» են սպասվում

05:48, 06 դեկտեմբեր 2022 Մամուլ

«Փաստ». Տարաձայնություններ՝ կապված Ստամբուլյան կոնվենցիայի հետ. իշխանության մեջ առաջիկայում լուրջ «կաշաներ» են սպասվում

Մեր իշխանական աղբյուրը հայտնում է, որ Ստամբուլ յան կոնվենցիայի ընդունման հետ կապված իշխող թիմում լուրջ տարաձայնություններ են առաջացել։ Մասնավորաբար, նախորդ շաբաթ քննարկում է տեղի ունեցել իշխող խմբակցությունում, որն անցել է բավական թեժ մթնոլորտում։Որոշ քպական պատգամավորներ, ի դեպ՝ զգալի թվով, հիմնականում՝ տղամարդիկ, նեղսրտել են, թե այդ կոնվենցիայի վավերացումը իրենց «դայաղ» են անում, ու որ իրենք չեն պատրաստվում մտնել դրա տակ։

Իրենց խոսքում նրանք բավական արմատական մոտեցում են ունեցել՝ նշելով, որ ոչ մի կերպ չեն պատրաստվում կոնվենցիայի ամբողջական ու վերջնական վավերացմանը կողմ քվեարկել, սակայն, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, իշխանության վերին օղակներում տրամադրված են չնեղացնել եվրոպացիներին ու սեղմ ժամկետներում կոնվենցիան ամբողջական տարբերակով ընդունել: Մի խոսքով, ինչպես ասում են, իշխանության մեջ առաջիկայում լուրջ «կաշաներ» են սպասվում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր