00:00:00

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, թե իբրև «բնապահպանները» վերադարձել են Շուշի. նոր մանրամասներ

22:08, 03 դեկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակելու միջադեպին անդրադարձել են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք փոխանցում են, թե իբրև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ հանդիպած ադրբեջանական կողմը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում օգտակար հանածոների «ապօրինի շահագործման ու այդ գործունեության հետևանքների առնչությամբ»։

Ըստ Ադրբեջանի բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ քննարկումների արդյունքում իբրև թե սկսվել է այդ աշխատանքների իրականացման համար ճանապարհային քարտեզի նախապատրաստումը։ Նշվում է նաև, որ հանդիպումը կայացել է ռուս խաղաղապահների՝ Խոջալուի շտաբում, իսկ ադրբեջանցի «բնապահպաններն» արդեն վերադարձել են Շուշի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր