00:00:00

Իրանը կոչ է արել ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ՝ ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու համար

18:10, 03 դեկտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Իրանը կոչ է արել ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ՝ ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու համար։ Այս մասին ասել է Իրանի Գերագույն դատարանի ղեկավար Ահմադ Մորթազավի Մողադամը Ռուսաստանի Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդեւի հետ հանդիպման ժամանակ, գրում է Mehr-ը:

Անդրադառնալով Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ավելի վաղ համաձայնեցված փաստաթղթերին՝ իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է համագործակցել այդ համաձայնագրերի շրջանակում դատապարտյալների փոխանցման հարցում: 

Նա արդյունավետ է համարել Ռուսաստանում կայացած դատավորների 10-րդ հանդիպումը։ 

Մորթազավի Մողադամը Մոսկվա է ժամանել երկուշաբթի երեկոյան՝ մասնակցելու Ռուսաստանի Գերագույն դատարանի ստեղծման 100-ամյակին նվիրված արարողությանը։

Վերջին արարողությանը ներկա են եղել պաշտոնական անձինք Տաջիկստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Հայաստանից եւ Ադրբեջանից: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր