Այսօր մամուլում տարածվեց մի լուր, ըստ որի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին փոխնախարար Լիլիա Շուշանյանը նախարարությունից դուրս գալուց հետո աշխատանքի է ընդունվել ԶՊՄԿ-ում, որտեղ աշխատել է ընդամենը մեկ ամիս։ Հետքարքիր զուգադիպությամբ կամ գուցե նույնիսկ հատուկ այս հրապարակմանը արձագանքելու նպատակով, Լիլիա Շուշանյանն այսօր Ֆեյսբուկյան իր էջում գրառում է արել ու շնորհավորել է ԶՊՄԿ-ին կայուն զարգացման առաջին զեկույցի հրապարակման առիթով։
Գրառման բովանդակությունից ու տոնից զգացվում է, որ նա նեղացած չէ ԶՊՄԿ-ից։ Եվ ապացուցվում է մեր տեղեկությունը, որ նա ԶՊՄԿ-ում երբեք չի աշխատել։
Այս հրապարակումից մի քանի ժամ հետո Լիլիա Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում հետաքրքիր գրառում է արել, որում շնորհավորել է ԶՊՄԿ-ին, օրեր առաջ ընկերության հրապարակած կայուն զարգացման զեկույցի առիթով։
Լիլիա Շուշանյանի գրառումը ներկայացնում ենք ստորև։
«Օրերս մասնակցեցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) հիմնադրման 70-ամյակի միջոցառմանը, որի ընթացքում ներկայացվեց կոմբինատի Կայուն Զարգացման առաջին զեկույցը:
Այս պահին չանդրադառնալով ցեկույցի կազմին և տվյալներին(հեղինակներն իրենք էլ նշեցին, որ դեռ աշխատելու բավական տեղ ունեն)՝ նշեմ, որ քայլն ինքնին չափազանց կարևոր էր ու ողջունելի:
Ընկերությունն ստանձնեց միջազգայնորեն ընդունված վարքականոններից մեկը՝ կազմել սոցիալական, տնտեսական, անվտանգային, առողջության և այլ հարցերի շուրջ իր կատարած աշխատանքների մասին զեկույց: Ընդ որում, սա անելու համար պետք էր համապատասխան «մասնագիտական քաջություն», քանի որ բացվում է նոր հարթակ, այդ թվում՝ անխուսափելի բացերի մասին քննարկումների և քննադատությունների համար:
Սակայն կայուն զարգացման նման զեկույցների նպատակը հենց բազմաշահառու քննարկումներ ծավալելն ու շարունակական զարգացում ապահովելն է: Հուսամ, ոլորտի և, ինչու ոչ, տնտեսական այլ ճյուղերի խոշոր մասնակիցները կհետևեն այս օրինակին:
Մշակույթ մտցնելու քաջության համար հատուկ շնորհակալություն Սամվել Ալեքսանյանին աշխատանքը սկսելու, ինչպես նաև Արմեն Ստեփանյանին՝ այն ավարտին հասցնելու համար: