2022թ․ նոյեմբերի 1-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 1048 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 55 դրական դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 հիվանդ, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում։
2022թ․ հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 20155 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4208 դրական դեպք։