ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Տրվել է համալիր և բազմակողմանի ստուգումների մեկնարկը:
Ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակներում, մեկնարկել են
զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումները:
Համալիր ստուգումների ընթացքում գնահատվում է մարտական
պատրաստականության, պատրաստության, կառավարման համակարգի և զորքերի
ապահովման վիճակը:
Ստորաբաժանումները բերվել են համապատասխան մարտական պատրաստականության
աստիճանի և անցել առաջադրված խնդիրների կատարմանը: