00:00:00

Փաստաբանության ինստիտուտի կայացումն կարեւոր է՝ որպես քաղաքացիների շահերի պաշտպանության կարևոր օղակ. Արցախի նախագահ

18:36, 30 նոյեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 30-ին ընդունել է ԱՀ փաստաբանական պալատի անդամներին՝ պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի գլխավորությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմից  հայտնում են, որ քննարկվել են Փաստաբանական պալատի hանրային գրասենյակի գործունեությանն  առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանը կարևորել է փաստաբանության ինստիտուտի կայացումն  Արցախում ՝որպես  քաղաքացիների շահերի պաշտպանության  կարևոր օղակի:

Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է ներկաներին հուզող մի շարք հարցերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր