ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ դեկտեմբերի հինգին Մոսկվայում կկայանա ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Ըստ Զախարովայի՝ հանդիպմանը կքննարկվեն Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները, հայ-ադրբեջանական կարգավորումը: