Այս ամսվա սկզբին «սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի տեխնիկական պատվիրակությունների հանդիպում»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:
վերջինս հավելել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական է ընթանում, եւ որ ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կիրականացվեն երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացումը և դիվանագիտական անձնագրերի թույլտվությունը:
Նշենք, որ ՀՀ-ն պաշտոնական այս հանդիպման մասին չի հաղորդել: