00:00:00

Իշխան Սաղաթելյանի հայրը հրավիրվել է հարցաքննության

15:36, 29 նոյեմբեր 2022 Իրավական

ԱԺ  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի հայրը՝ Վաչիկ Սաղաթելյանը հրավիրվել է քննչական կոմիտե հարցաքննության։ Irakanum.am-ին հասած տեղեկությունների համաձայն Սաղաթելյանի ընտանիքի այլ անդամներ ևս հրավիրել են հարցաքննության։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրավապահները խուզարկություն էին արել Վաչիկ Սաղաթելյանի բնակարանում։ Քրեական վարույթը, որի շրջանակներում հարցաքննության է հրավիրվել Իշխան Սաղաթելյանի հայրը վերաբերում է  Բժշկական համալսարանում ենթադրյալ հափշտակությունների թեմային։

Նշենք, որ քերական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ։ 

Նա, ըստ իրավապահների, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտորը, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի կողմից ստեղծված «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի օժանդակությամբ դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով` կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված Հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 39 մլն 660 հազար դրամի չափով:

ՀՀ քննչական կոմիտեից փորձեցինք ճշտել, թե՞ ինչ կարգավիճակով է Վաչիկ Սաղաթելյանը հրավիրվել հարցաքննության։ Արգիշտի Քարամյանի մամուլի քարտուղար նշանակված Գոռ Աբրահամյանը նախ ասաց, որ տեղեկություն չունի, հավելելով, որ ավելի ուշ կպատասխանի։ Սակայն մինչ այս պահը Աբրահամյանին չի հաջողվում ճշտել տեղեկությունը։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր