00:00:00

Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր դեմ ոստիկանության ներկայացրած հայցը վարույթ է ընդունվել

16:40, 28 նոյեմբեր 2022 Իրավական

Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Մաքեյանը վարույթ է ընդունել Ոստիկանության հայցն ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

 

Ոստիկանությունը պահանջում է Գալեյանին ենթարկել պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը), որը պատժվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հինսապատիկի չափով։

 

 

Գործով նախնական դատական նիստ հրավիրվել է հունվարի 17-ին, ժամը 15:15-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր