Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրել իր պատասխանատվության գոտում։
Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Զորախմբի հրամանատարությունն այդ փաստերի առնչությամբ քննություն է անցկացնում ադրբեջանական կողմի հետ համատեղ»,– ասվում է նախարարության տեղեկագրում: