00:00:00

Ադրբեջանը թիրախավորել է Արցախի Ճանկաթաղ և Թաղավարդ գյուղերում աշխատող խաղաղ բնակիչներին. Արցախի ՆԳՆ

14:33, 25 նոյեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Այսօր առավոտյան թշնամին հրադադարի պահմանման ռեժիմը խախտել է Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղերի ուղղությամբ։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։ «Նոյեմբերի 25-ին ժամը 11:55-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանության շրջանային բաժնի նույն համայնքի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի վարչական տարածքի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում, «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հակառակորդը հրաձգային զինատեսկներից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:

Առավոտյան հրադադարի պահմանման ռեժիմի խախտում է արձանագրվել նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ:

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիրախավորել են խաղաղ բնակչության ուղղությամբ՝ խոչընդոտել իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները:

Ոստիկանության շրջանային բաժինները փաստերը հավաքագրել ու տրամադրել են ռուսական խաղաղապահ զորակազմին»,-ասված է Արցախի ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր