Առաջիկայում Փաշինյանի և Ալիևի հանդիպում Ռուսաստանում չի նախատեսվում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Մոսկվան շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շուտափույթ կարգավորման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ։