Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից արձանագրվել է հրադադարի մեկ խախտում` ադրբեջանական զինուժի կողմից։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Մաղավուզի շրջանում արձանագրվել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում, միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռազմական գերատեսչությունից հավելել են, որ ԼՂՀ հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ պարզում է միջադեպի հանգամանքները։