00:00:00

Ընթանում է Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը. հարցաքննվում են գործով վկաները

13:01, 24 նոյեմբեր 2022 Իրավական

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:

Այսօրվա նիստին հարցաքննվում են գործով վկաները։ Ըստ դատակոչի՝ հարցաքննվում է գործով առանցքային վկա Սեւան Քոչարյանը, որը վերջին մի քանի նիստին չէր ներկայանում։

Նշենք, որ Սեւան Քոչարյանն այն վկան է, ով ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր