00:00:00

Արմավիրում կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը

16:57, 23 նոյեմբեր 2022 Տնտեսություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Գուրմանե» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում (Արմավիրի մարզ, ք. Արմավիր): 
 
Ստուգման արդյունքում պարզվել է, որ նշված արտադրամասում խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը. սննդամթերքի պատրաստման շինության հատակը, առաստաղը, պատերը պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող նյութերից, չեն ապահովվել արտադրամասում օգտագործվող սարքավորումների պատշաճ մաքրման աշխատանքները, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։
 
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր