00:00:00

ԶՊՄԿ-ն հրապարակել է կայուն զարգացման առաջին զեկույցը Բնապահպանական, սոցիալական և տնտեսական անվտանգության խնդիրները` արդի հանքարդյունաբերության ոլորտում

23:19, 22 նոյեմբեր 2022 Տնտեսություն

Նոյեմբերի 22-ին Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ ԶՊՄԿ 70 ամյակին նվիրված կոնֆերանս, որի ընթացքում ներկայացվեց ԶՊՄԿ  Կայուն զարգացման առաջին զեկույցը:

Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի կայուն զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև ընդերքօգտագործման համաշխարհային մարտահրավերներն ու միտումները վեր հանելու նպատակ ունեցող միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը, Զանգեզուրի կոմբինատը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Տնտեսական լրագրողների ակումբը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ոլորտը համակարգող այլ պաշտոնյաներ ԶՊՄԿ և այլ ընկերությունների ղեկավարներ, Պոլիտեխնիկակական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, մասնագետներ։

 «Ողջունելի է այն հանգամանքը, որ կոմբինատի ղեկավարությունը ընդառաջում է համայնքի զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնությանը, եւ, որ համայնք-կոմբինատ հարաբերությունները կառուցողական են եւ արդյունավետ։ Անվիճելի է կոմբինատի դերը երկրում աշխատատեղերի ստեղծման գործում։ Հազարավոր քաղաքացիների զբաղվածությունը մարզում եւ հանրապետությունում ապահովվում է ընկերության գործունեության շնորհիվ»,- իր խոսքում ասաց նախարար Գնել Սանոսյանը՝ կարեւորելով ոլորտում կայուն զարգացման, բնապահպանական, սոցիալական պատասխանատվության հարցերի շուրջ քննարկումը եւ շնորհավորեց ԶՊՄԿ-ին՝ ընկերության 70 ամյակի եւ կայուն զարգացման զեկույցի հրապարակման առիթով։  

«ԶՊՄԿ-ն այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով, պետական բյուջեի համար ապահովել է 130 մլրդ դրամի հարկ։ Համեմատության համար նշենք, որ սա ավելին է, քան խոշոր հարկատուների ցանկի հաջորդ 6 ձեռնարկություններից ստացված հարկերը միասին վերցրված։ Տնտեսական ազդեցությունն անհերքելի է։ Միաժամանակ, կարեւոր եմ համարում ընդգծել, որ  լավ կառավարումը, կայուն և կառուցողական արդյունաբերական հարաբերությունների պահպանումը, բնապահպանական և սոցիալական հարցերին լուրջ վերաբերմունքը այժմ հիմնական խնդիրներն են, որոնք պետք է լուծեն պատասխանատու ընկերությունները: Ուստի, ԶՊՄԿ-ն իր գործունեության մեջ ամենալուրջ ուշադրությունն է դարձնում և միշտ կդարձնի վերոնշյալ ասպեկտներին»: Իր ելույթում ասաց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն, Գեպրոմայնինգ ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին։

Նշվեց, որ այս զեկույցը պատրաստվել է դեռևս կոմբինատի նախորդ ղեկավարության օրոք, բայց ԶՊՄԿ նոր ղեկավարությունը որոշել է այն հրապարակել՝ ընդունելով որպես ելման կետ։ Այսուհետ յուրաքանչյուր տարի ընկերությունը կներկայացնի կայուն զարգացման հաշվետվությունը։

«Հանքարդյունաբերություն, կայուն զարգացում և մոդեռնիզացիա» և «ՀՀ հանքարդյունաբերության ներդրումային հնարավորությունները» թեմաներով կայացավ երկու  պանելային քննարկում` տարբեր շահագրգիռ կողմերի, ոլորտի մասնագետների մասնակցությամբ, որոնք վերլուծեցին ՀՀ տնտեսության համար նշանակալի դեր ունեցող ոլորտի բոլոր խնդիրները` հատկապես,  բնապահպանական, սոցիալական և տնտեսական անվտանգության առումներով:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր