00:00:00

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը

13:48, 22 նոյեմբեր 2022 Իրավական

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց այսօրվա դատական նիստը․ չեն ներկայացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։ Պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրել է դատարանին, որ չի կարող ներկայանալ՝ այլ դատական նիստին մասնակցելու պատճառով։

Իսկ Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ չի կարող ներկայանալ առողջական խնդիրների պատճառով։ Ինչ վերաբերում է պաշտպան Արամ Օրբելյանին, ապա, ինչպես հայտնեց Ռոբերտ Քոչարյանը, պայմանավորվածություն կա, որ նա գալիս է միայն միջնորդություն ունենալու դեպքում։ Մյուս պաշտպանների չներկայանալու մասին նա տեղեկացված չի եղել։

Հաշվի առնելով, որ պաշտպանների բացակայության դեպքում նիստը չի կարող շարունակվել, դատարանը հետաձգեց նիստը մինչև դեկտեմբերի 6-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր