00:00:00

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է բաց մրցույթ

22:28, 21 նոյեմբեր 2022 Տնտեսություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույնով տեղեկացնում ենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է բաց մրցույթ` 5 հազար և ավել տոննա սև մետաղի ջարդոնի ու հազար և ավել տոննա բարձր լեգիրված մետաղի ջարդոնի գնորդին որոշելու համար:
Խնդրում ենք ուղարկել ձեր առաջարկները փակ ծրարներով:
Մասնակցության հայտերն ընդունվում են ոչ ուշ, քան 2022 թվականի նոյեմբերի 25-ը Ժամը 12։00, Հայաստանի Հանրապետություն, 3309 Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների փողոց, շենք 18 հասցեով, կոմերցիոն բաժին:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ քննարկման համար սահմանված ժամկետից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվի:
Հայտատուին մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը կկայացնի «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի գնումների հանձնաժողովը:
Վճարման պայմանները` 100% կանխավճար համաձայն առուվաճառքի պայմանագրի:

Գլխավոր տնօրեն Խուդոլի Ռ. Ն.
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր