00:00:00

Դավիթ Տոնոյանը Կասպրշիկին տեղեկացրել է Ադրբեջանի զինուժի գործողությունների աշխուժացման փորձերի մասին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին ներկայացնել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն ու բնույթը: Մասնավորապես, Դավիթ Տոնոյանն իր մտահոգություններն է հայտնել վերջին օրերին պետական սահմանի և շփման գծի որոշակի հատվածներում հակառակորդի գործողությունների աշխուժացման փորձերի կապակցությամբ, որի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել նաև ՊԲ զինծառայող Շամխալ Պետրոսյանը: Այս առումով պաշտպանության նախարարը կարևորել է հրադադարի ռեժիմի խստիվ պահպանումը՝ սադրանքներ թույլ չտալու և իրավիճակը չապակայունացնելու առումով: Առողջություն մաղթելով հայ զինծառայողին, Անջեյ Կասպրշիկն իր պատրաստակամությունն է հայտնել այսուհետ ևս առավելագույն ջանքեր գործադրել իր միջնորդական առաքելության մեջ: Կողմերը քննարկել են նաև դեսպանի գրասենյակի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցության հետ կապված և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր