00:00:00

«Սասնա ծռերի» աջակիցները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ

03:34, 18 մայիս 2018 Իրավական

«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների աջակիցների պատվիրակությունն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին Aysor.am-ի տեղեկությունը հաստատեց նաև «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը։ «Այո, տեղեկությունը ճիշտ է։ Վարչապետի հետ հանդիպում է ունեցել պատվիրակությունը», - ասաց Ս.Սիմոնյանը։ Հարցին թե ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում, նա պատասխանեց. «Բանակցությունների մանրամասները հասկանալի պատճառներով չենք հրապարակում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր