Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում.Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։
Արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խախտում. Մարտունու շրջանի Ավդուր գյուղի մերձակայքում ադրբեջանական զինուժի դիտակետից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա։
Գնդակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Միջադեպը հետաքննում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը՝ համագործակցելով ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ։