00:00:00

Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ Հայաստանի բոլոր մարզերի երեխաները բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին․ՄԻՊ

20:31, 19 նոյեմբեր 2022 Իրավական

Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ Հայաստանի բոլոր մարզերի երեխաները բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակի լրատվության բաժինը։

Հայաստանում Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորել է ջանքերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ՝ աջակցելու Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործարկմանը:

 

Հասարակական խորհրդի գործունեությունը կնպաստի երկրում երեխայի իրավունքների անկախ մշտադիրտարկմանը և կամրապնդի երեխաների՝ իրենց վերաբերող որոշումների կայացմանը մասնակցելու և կարծիք արտահայտելու իրավունքները: Սա կարևոր քայլ է Հայաստանում երեխաների մասնակցությունն ապահովելու առումով, քանի որ առաջին անգամ է, որ պաշտոնապես ստեղծվում է նման հասարակական խորհուրդ։

Նոյեմբերի 18-ին և 19-ը ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԻՊ-ի աշխատակազմը խորհրդի անդամներին ներկայացրել են Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, Հայաստանում երեխայի իրավունքներին առնչվող իրավական դրույթները: ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԻՊ-ի աշխատակազմը նաև իրականացրել են խորհրդի անդամների կարողությունների զարգացում, փաստերի հավաքագրման, հրապարակային խոսքի և քարոզչության, ինչպես նաև հոգեկան առողջության և բուլինգի թեմաներով քննարկումներ: Թեմաները նախապես ընտրվել են խորհրդի անդամների կողմից:

ՄԻՊ աշխատակազմը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ատեղծման պամությունը, անդրադարձել է՝ ինչ է անում աշխատակազմը երեխայի իրավուքների պաշտպանության համար, ինչ մեխանիզմներ են կիրառվում: Խորհրդի հետ իրականացվել են ֆոկուսային քննարկումներ իրավիճակային խնդիրների լուծման վերաբերյալ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակազմը ներկայացրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի դերը Երեխայի իրավունքների կոնվենցիայի դրույթների իրականացման հարցում, քննարկվել են երեխայի տարբեր իրավունքներ, Հայաստանում երեխաների իրավունքների ոլորտում առկա հիմնախնդիրները և դրանց հնարավոր լուծումներ:

Միջոցառումներին ներկա էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակից և Մանկական Եվրատեսիլի հաղթող Մալենան: «Եկել է ժամանակը, որ մենք՝ երեխաներս կարողանանք ավելի վստահ բարձրաձայնել մեր խնդիրները և մեծերից պահանջենք՝ ապահովել յուրաքանչյուր երեխայի յուրաքանչյուր իրավունքի իրացումը: Ուրախ եմ ծանոթանալու հասարակական խորհրդի անդամների հետ և մաղթում եմ արդյունավետ աշխատանք»,- ողջույնի խոսքվում նշել է Մալենան:

Նոյեմբերի 20-ին կկայանա խորհրդի անդրանիկ նիստը, որը կավարտվի տարբեր գերատեսչությունների և այլ կառավարական մարմինների որոշում կայացնողների հետ հարցուպատասխանի հանդիպում-քննարկմամբ:

Հ.Գ.
Վերապատրաստումներն իրականացվում են Եվրոպական միության աջակցությամբ։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր