00:00:00

Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է «Shell» ընկերության ղեկավար կազմին

22:18, 17 նոյեմբեր 2022 Տնտեսություն

Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է «Shell» ընկերության ղեկավար կազմին։
Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ։
🔻Նախարարը ողջունել է հյուրերին և վերահաստատել Կառավարության պատրաստակամությունը աջակցելու «Shell» ընկերության մուտքին հայաստանյան շուկա՝ ընդգծելով, որ այս քայլը կարևոր ազդակ կլինի համաշխարհային այլ ընկերությունների համար։
🔻Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության կողմից Հայաստանում գործունեությանն առնչվող հարցերը, դրանց լուծման հնարավորությունները։
🔻«Shell» ընկերությունը բրիտանա-հոլանդական նավթագազային ընկերություն է, որը ներկայացված է աշխարհի 70-ից ավելի երկրներում և հանդիսանում է ամենաճանաչված բրենդը վառելիքի շուկայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր