Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունը իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում: Ըստ հաղորդագրության՝ պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում: Նշվում է նաև, որ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: