ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին և հորդորել է երկու կողմերին պլանավորել հետագա բանակցությունները, ինչպես համաձայնեցվել է Վաշինգտոնում:
Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական երկկողմ խաղաղ բանակցությունների արդյունքներն ու հետագա քայլերը։
ԱՄՆ պետքարտուղարությունից նշում են, որ Բլինքենն Ալիևին հորդորել է պահպանել հրադադարը ևդադարեցնել սադրանքները՝ միաժամանակ ուսումնասիրելով Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցները՝ խաղաղության հիմք ստեղծելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հորդորելով պահպանել բանակցությունների թափը։