00:00:00

Գնաճի դեմ պայքարում են եկամուտների ու աշխատավարձների աճով. 2018-ի համեմատ միջին աշխատավարձն աճել է 46 տոկոսով. վարչապետ

16:58, 16 նոյեմբեր 2022 Տնտեսություն

Ընդդիմությունն անընդհատ խոսում է գնաճի մասին. Այո, դա ոչ ոք չի ժխտում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գնաճը գլոբալ երեւույթ է եւ Հայաստանը համեմատելի շատ երկրների հետ ունի գնաճի շատ ավելի ցածր մակարդակ: Գնաճի դեմ պետք է պայքարեն եկամուտների ու աշխատավարձների աճով: 2018-ի մայիսից ի վեր ՀՀ-ում ստեղծվել է 143 հազար նոր աշխատատեղ: Ընդ որում, 2022-ի սեպտեմբերի տվյալներով 73 տոկոսով աճել է աշխատավարձի ֆոնդը, եւ 46,1 տոկոսով աճել է միջին աշխատավարձը»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր