Կապանի քրեական հետախույզները նոյեմբերի 15-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ կապանցի 25-ամյա մի երիտասարդ տաքսիով Երևանից Կապան ուղևորվելիս գողացել է մեկ այլ ուղևորի՝ 48-ամյա կնոջ պայուսակը: Պայուսակում շուրջ մեկ միլիոն դրամ արժողության ոսկյա զարդեր էին: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Կապանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Կապանի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գողոնի մի մասը: Ըստ երիտասարդի` մյուս մասը գրավադրել էր Կապանի գրավատներից մեկում: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: