00:00:00

2023 թվականին կավելանան պետական ծառայողների աշխատավարձերը.Ֆինանսների նախարար

12:26, 16 նոյեմբեր 2022 Տնտեսություն

2023 թվականին կավելանան պետական ծառայողների աշխատավարձերը։ ԱԺ-ում 2023թ.-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը պարզաբանեց, որ աշխատավարձերի բարձրացումը տեղի կունենա նվազագույն աշխատավարձի փոխկապակցված բազային աշխատավարձի չափը բարձրացնելու և ներկայում սահմանված 66,1 հազար դրամը 83,2 հազար դրամ սահմանելու արդյունքում.
« Նշված նպատակով բյուջետային հատկացումները 2023 թվականին ավելացվել են 21 միլիարդ դրամով»,- ասաց Խաչատրյանը։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր