Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի հոկտեմբերին դեպի Վրաստան տրանսֆերտների հոսքի ծավալը կազմել է 502 մլն դոլար։
ԱԲ-ի վիճակագրության համաձայն՝ նախորդ տարվա համեմատ դրամական փոխանցումներն աճել են 143 տոկոսով։
Հոկտեմբերին դեպի Վրաստան ամենաշատ գումար է փոխանցվել հետևյալ երկրներից.
- Ռուսաստանի Դաշնություն՝ 299,28 մլն դոլար, աճը` 726 տոկոս,
- Իտալիա՝ 35,72 մլն դոլար, աճը՝ 8 տոկոս,
- ԱՄՆ՝ 29,98 մլն դոլար, աճը՝ 26 տոկոս,
- Հունաստան՝ 19,13 մլն դոլար, նվազում՝ 0,27 տոկոս,
- Իսրայել՝ 16,43 մլն դոլար, աճը՝ 8 տոկոս,
- Ղրղզստան՝ 16,21 մլն դոլար, աճը՝ 164 տոկոս,
- Գերմանիա՝ 15,44 մլն դոլար, աճը՝ 42 տոկոս,
- Թուրքիա՝ 8,90 մլն դոլար, աճը՝ 4 տոկոս,
- Ղազախստան՝ 8,32 մլն դոլար, աճը՝ 13 տոկոս,
- Հայաստան՝ 4,97 մլն դոլար, աճը՝ 346 տոկոս:
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի 10 ամսում տրանսֆերտների տեսքով Վրաստան է փոխանցվել 3,3 միլիարդ դոլար:
Աղբյուր՝ Aliq.ge