00:00:00

Զինված шվшզшկшյին հшրձшկմшն փորձ՝ Երևանում. Shamshyan.com

22:14, 15 նոյեմբեր 2022 Իրավական

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, դանակով զինված ավազակային հարձակման փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում գլխարկով գլուխը փակած մի քաղաքացի դանակով զինված մտել է Ավան վարչական շրջանի Խուդյակով 220/5 հասցեում գործող «Յուքոմ»-ի սպասարկման գրասենյակ և ակնհայտ այնտեղից փորձել է հափշտակել թանկարժեք բջջային հեռախոսներ։

Հարձակվողին տեղում վնասազերծել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակից, արդարադատության ավագ լեյտենանտ Սարգիս Մկրտչյանը, ով այդ պահին անցնելիս է եղել նշված վայրով, մտել է ներս ու վնասազերծել հանցագործին։

Վերջինս Երևանի բնակիչ՝ 39-ամյա Սահակ Ս-ն է, ով տեղափոխվել է ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղից էլ նրան ներկայացրել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր