00:00:00

Երախտագիտություն ենք հայտնում Ֆրանսիայի մեր բարեկամներին՝ սկզբունքային դիրքորոշում որդեգրելու համար. Արցախի ԱԳՆ

21:51, 15 նոյեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձեւը, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ եւ հայատյաց քաղաքականությունը Հայաստանի եւ Արցախի նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն։

«Փաստաթղթում վերահաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու եւ այդ ճանաչումը որպես բանակցային գործիք կիրառելու անհրաժեշտությունը՝ տեւական խաղաղություն հաստատելու նպատակով։ Բանաձեւում ընդգծվում է, որ Ադրբեջանի կրկնվող ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սպառնում են արցախահայության անվտանգությանն ու ազատությանը։

Սենատը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը անել հնարավորը, որպեսզի Ադրբեջանը անհապաղ միանա բանակցային գործընթացին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։ Նման բովանդակությամբ բանաձեւի ընդունումը կարեւոր քայլ է եւ՛ քաղաքական, եւ՛ իրավական, եւ՛ բարոյական տեսանկյուններից, քանի որ Ադրբեջանի ծավալապաշտական եւ ռազմատենչ քաղաքականությունը լուրջ մարտահրավեր եւ սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի եւ հայոց պետականության, այլ նաեւ տարածաշրջանային կայունության եւ ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհի համար։ Երախտագիտություն ենք հայտնում Ֆրանսիայի մեր բարեկամներին՝ աներկբա եւ սկզբունքային դիրքորոշում որդեգրելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր