00:00:00

«Պեմզաշենի սպանության գործով կալանավորված Արկադին ասել է՝ ես չէի կարող այդ վայրում լինել». փաստաբան

19:19, 15 նոյեմբեր 2022 Իրավական

Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության գործով կալանավորված Արկադի Բարսեղյանի փաստաբանը պատրաստվում է դատարանի որոշումը բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վլադիմիր Մինասյանը։

«Համաձայն չենք դատարանի որոշման հետ։ Պատրաստվում ենք որոշումը բողոքարկել։ Եթե նրանք կալանավորված են, դա դեռ չի նշանակում, որ այլ ապացույցներ չեն բացահայտվելու»,- ասաց Վլադիմիր Մինասյանը։

Փաստաբանը նշեց, որ Արկադին նախաքննական մարմնին ներկայացրել է այդ օրվա իր ամբողջ շարժը. «Արկադին ավելացրել է՝ ես չէի կարող այդ վայրում լինել։ Նախաքննական մարմնին էլ առաջարկել է ուսումնասիրել իր ամբողջ շարժը։ Սակայն նախաքննական մարմինը չի ուսումնասիրել»։

Մինասյանը պնդեց, որ գործով մյուս մեղադրյալ Վրույր Բարսեղյանն Արկադիի հետ որեւէ առնչություն չունի. «Վրույրի հետ Արկադին ոչ մի կապ չունի։ Գյուղ է, կարող են իրար ճանաչել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր