00:00:00

Արցախում աճել է ծնունդների, նվազել՝ մահերի թիվը

18:33, 11 նոյեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետությունում 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ծնվածների և մահացածների թվի հարաբերակցությունը կազմել է 175,7 տոկոս՝ նախորդ տարվա 105.9 տոկոսի փոխարեն:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:

«Ունենք և ծնունդների թվաքանակի աճ, և մահերի նվազում, արդյունքում տարբերությունը ավելի մեծ է»,-ասել է Մ. Մինասյանը:

Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում նորածին 100 աղջկա հաշվով գրանցվել է 107 տղա երեխայի ծնունդ: Նորածին աղջիկների անվանակոչման համար նախընտրելի անունների առաջին երեք հորիզոնականում են Մանե, Մարիա, Եվա անունները, իսկ տղաների դեպքում ծնողները նախապատվություն են տվել Դավիթ, Տիգրան և Մոնթե անուններին:

Անդրադառնալով ամուսնությունների տարիքային վիճակագրությանը, ԱՎԾ նախագահը տեղեկացրեց, որ այս տարվա 9-ը ամսվա տվյալներով ամուսնացողների միջին տարիքը կանանց համար կազմել է 25.1 տարեկան, տղամարդկանց՝ 28.8 տարեկան, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխանաբար՝ 24.7 և 28.4 տարեկանի փոխարեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր