00:00:00

«Ցեղասպանություն» բառն արտասանելու համար ՔՕ 301-րդ հոդվածով Կարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսվել

02:40, 18 մայիս 2018 Աշխարհ

Իսրայելի վարչապետի որդին՝ Յաիր Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում Կիպրոսի, հույների, քրդերի եւ հայերի դեմ իրականացրած վայրագությունների համար, փոխանցում է Associated Press-ը։ Այս հայտարարությունը նա հրապարակել է Facebook-ի իր էջում։ «Թուրքիա՛, դու պատասխանատվություն ես կրում անհավանական վայրագությունների եւ տառապանքների համար Կիպրոսում, հույների եւ քրդերի դեմ գործողությունների, ինչպես նաև հայերի ցեղասպանության համար։ Նաև կցանկանայի հիշեցնել թուրքերին, որ նրանք Միջին Ասիայից եկած ժողովուրդներ են, որոնք անօրինական կերպով բռնազավթել են Միջին Ասիան եւ Կոստանդնուպոլիսը, որոնք քրիստոնեական էին մինչև նրանց ներխուժումը։ Այնպես որ, լռե՛ք»,-գրել է Յաիր Նեթանյահուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր