00:00:00

Լենա Նանուշյանը Բիշքեկում մասնակցել է ԵԱՏՄ երկրներում նիկոտին պարունակող արտադրանքի կարգավորման հարցերով կլոր սեղան-քննարկմանը

14:45, 09 նոյեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում նիկոտին պարունակող արտադրանքի կարգավորման հարցերով կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
 
Հանդիպման օրակարգում հասարակության համար խնդիր դարձած հարցերից մեկի` ծխախոտային արտադրատեսակների վերաբերյալ քննարկումն էր: Այսօր ամբողջ աշխարհում, հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում, ծխախոտի օգտագործման աճ է գրանցվում: Ըստ այդմ, հանդիպման մասնակիցները խոսել են էլեկտրոնային ծխախոտների շրջանառության կարգավորման մոտեցումների, տաքացվող ծխախոտի և նոր արտադրատեսակներին առնչվող հարցերի մասին, քննարկել այդ ապրանքների նկատմամբ կիրառվող ԵԱՏՄ անդամ-երկրների նորմատիվ իրավական մոտեցումները:
 
Լենա Նանուշյանը գործընկեր փոխնախարարների հետ մասնակցել է տեղի լրատվամիջոցների համար նախատեսված մամուլի ասուլիսին, որի շրջանակներում անդրադարձել են նոր ծխախոտային արտադրատեսակների, էլեկտրոնային ծխախոտների կարգավորման հարցերին: Հատկանշվել է, որ դեռահասների թիրախավորմանն ու նրանց շրջանում ծխախոտային արտադրատեսակների տարածմանը նպաստում են նաև սոցցանցերը, ուստի կողմերը ԵԱՏՄ շրջանակներում միասնական կարգավորումներ ունենալու ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն են հայտնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր