00:00:00

Իսրայելի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան

21:06, 08 նոյեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնիի և Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի ուղեկցությամբ՝  Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի և Արևմտյան Բալկանյան երկրների վարչության ղեկավար Սիմոնա Հելպերինը և Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրեն Միխալ Հերշկովիցը նոյեմբերի 8-ին այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից (ՀՑԹԻ):

Ըստ աղբյուրի՝ հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման հակիրճ պատմությունը ներկայացրել է  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը Իսրայելից ժամանած հյուրերին ծանոթացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը փաստող վավերագրերին, մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր