2022 թվականի հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 154.847:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նշել է, որ ընթացիկ տարվա առաջին 10 ամսվա ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.400.000:
«2022 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են Ռուսաստանը (շուրջ 46 %), Վրաստանը (8%), Իրանը (7%), ԱՄՆ-ն (4%) և Գերմանիան (2%):
Այս տարվա այցելուների 49%-ը 36-63 տարեկան զբոսաշրջիկներ են եղել, իսկ հոկտեմբեր ամսին Հայաստան մեծամասամբ տղամարդիկ են այցելել»,-տեղեկացրել է նախարարը: