00:00:00

ՀՀ նախագահը Շարմ էլ Շեյխում կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովին

10:43, 07 նոյեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին (COP27):

Նախագահի աշխաըտակազմից հայտնում են, որ Շարմ էլ Շեյխում նախատեսված համաժողովի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես կգա ելույթով: Համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահը նաև հանդիպումներ կունենա մի շարք երկրների առաջնորդների հետ:

Միջազգային համաժողովին այս տարի մասնակցում են շուրջ 120 երկրների առաջնորդներ, տարբեր երկրների մոտ 45 հազար պատվիրակներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր