00:00:00

Ստուգվելու է պաշտոնյաների ունեցվածքը. հանձնաժողովն անցել է գործի.«Ժողովուրդ»

10:12, 05 նոյեմբեր 2022 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուշագրավ որոշում է կայացրել, որը խառնաշփոթ է ստեղծել պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում:

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է վերլուծել պետական պաշտոն զբաղեցնող անձանց եւ նրանց ընտանիքների անդամների՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրերը, ինչպես նաեւ 2022 թվականի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը:

Մեր տեղեկություններով՝ անգամ հանձնաժողովը սահմանել է ցանկը՝ ՀՀ նախագահ, ՀՀ վարչապետ, Ազգային ժողովի նախագահ, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ, ոստիկանության պետ, գլխավոր դատախազ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, տեղակալներ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ եւ այսպես շարունակ: Այս պահի դրությամբ ցանկում ներառվել են 95 պետական պաշտոն զբաղեցնող անձինք, եւ չի բացառվում՝ ցանկը ավելանա։

Եվ, ահա, այս նոր որոշումն էլ որոշակի անհանգստություն է առաջացրել պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանակում: Բանն այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համապատասխան վերլուծության ընթացքում ուժային կառույցների օպերատիվ-հետախուզական գործունեության բաժին դիմում է ներկայացնելու, որ կոնկրետ պետական պաշտոն զբաղեցնող անձանց գույքի մասով իրենց տեղեկություն տրամադրեն, ինչը ենթադրում է, որ այս որոշման արդյունքում չի բացառվում, որ ուժային կառույցները մտնեն պետական պաշտոն զբաղեցնող անձանց պատկանող սեփականություններ. ստուգվելու է կենցաղին առնչվող մանրամասներ, մեկ բառով ասած՝ նրանց տները, ունեցվածքը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի՝ 05․11.22թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր