00:00:00

ՌԴ-ում վավերացրել են կենսաթոշակի համար ԵԱՏՄ մարմինների աշխատակիցների ստաժի պահանջների մասին փաստաթուղթը

16:45, 04 նոյեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի փաստաթուղթ է վավերացրել։ Այն նոր պահանջներ է ներկայացնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) եւ ԵԱՏՄ դատարանի աշխատակիցների աշխատանքային ստաժին՝ երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքի համար։

Համապատասխան օրենքը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։

Փաստաթուղթը ստորագրվել է 2022 թվականի մարտի 24-ին։ Այն նախատեսում է, որ ԵԱՏՄ այս մարմինների աշխատակիցները կարող են հավակնել երկարամյա ծառայության կենսաթոշակի, եթե մինչ այդ առնվազն երեք տարի աշխատեն ԵՏՀ-ում եւ ԵԱՏՄ դատարանում։

Մինչ փաստաթղթի ընդունումը երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստանալու համար անհրաժեշտ ստաժը մեկ տարի էր։

Բացառություն կարվի այն աշխատողների համար, որոնց քաղաքացիական ծառայության ստաժը առնվազն 20 տարի է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր