Այսօր իրականացրել ենք այցեր ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաք, Կապան համայնքի Ճակատեն, Սրաշեն, Ներքին Հանդ գյուղեր, կատարել ենք ճանապարհների ուսումնասիրություն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի («Թաթոյան» հիմնադրամ) խորհրդատուներ, միջազգային փաստաբաններ Կարօ Ղազարեանի և Գառնիկ Քերքոնյանի հետ միասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Թաթոյանը։
«Փաստահավաք աշխատանքները շարունակվում են:
Արձանագրած փաստերը` կապված ՀՀ ինքինշխան տարածք ադրբեջանական հանցավոր ներխուժումներով, ՀՀ գյուղերի հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումներով երկրի անվտանգության, բնակչության կյանքի համար առաջացրած խորքային խնդիրների հետ, կվերլուծվեն և կներկայացվեն համապատասխան կառույցներին»,- գրել է նա։