00:00:00

ՀՔԱՎ: Նարինե Ավետիսյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով դատավորին ինքաբացարկ կհայտնեն

00:29, 18 մայիս 2018 Իրավական

Տեղեկացնում ենք, որ 2018 թ. մայիսի 18-ին՝ ժամը 15:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի քննությունը, որի ընթացքում տուժող կողմը դատավորին ինքնաբացարկ կհայտնի: Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել 2017 թ. սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա, երբ Նարինե Ավետիսյանը փորձել է նկարահանել հորդառատ անձրևի տակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները: Նրա իրավունքների պաշտպանությունն ստանձնել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցն ու Կազմակերպության փաստաբան Ս. Սողոմոնյանը: Վ. Խաչատրյանն ու Տ. Նազարյանը  մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը): http://hcav.am/events/17-05-2018-05/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր