00:00:00

Ոսկու արժեքը թեթեւակի բարձրացել է

10:25, 31 հոկտեմբեր 2022 Տնտեսություն

Ոսկու արժեքը երկուշաբթի թեթեւակի բարձրանում է, ընդ որում՝ ցուցանիշը պատրաստ է, հոկտեմբերի արդյունքներով, ցուցադրել նվազում յոթերորդ ամիսն անընդմեջ, վկայում են աճուրդների տվյալները։ Շուկաները շարունակում են սպասել  ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստին։

Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում  ավելացել է 2,35 դոլարով կամ 0,14 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 647,15 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,04 տոկոսով՝ մեկ ունցիան 19,155 դոլար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր