00:00:00

ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումը կօգնի խաղաղության պայմանագրի կնքմանը

21:20, 30 հոկտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Ռուսաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումը թույլ կտա առաջ գնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին։ Այս մասին լրագրողներին ասել է ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Դեռ շատ խնդիրներ կան։ Կարծում եմ՝ բոլորը կբարձրաձայնվեն, այդ թվում՝ Սոչիում վաղը կայանալիք հանդիպմանը։ Հուսով ենք, որ այն թույլ կտա ինչ-որ կերպ առաջ շարժվել մի շարք հարցերի, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր