00:00:00

Ստեփանակերտի հանրահավաքին շուրջ 40 հազար մարդ է մասնակցել․ Արցախի ԱԺ (լուսանկարներ)

17:42, 30 հոկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 30-ին հրավիրված արտահերթ նիստին զուգահեռ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահավաք:

Հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։

Ստեփանակերտից և շրջաններից շուրջ 40,000 քաղաքացիների մասնակցությամբ հանրահավաքում, ի թիվս այլ ելույթների, ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարությունը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը մասնակցում էր հանրահավաքին՝ նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ, ֆեյսբուքյան էջում գրառում է արել և լուսանկարներ հրապարակել․

«Արցախի ժողովրդի կամքն անսասան է սեփական ճակատագիրը որոշելու և տնօրինելու հարցում… »,-գրել է Արցախի նախագահը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր