00:00:00

Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

22:20, 27 հոկտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 27-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին: Ներկաները շնորհավորել են նիստը նախագահող Վալենտինա Մատվիենկոյին ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Նիստին արձանագրվել է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը կարեւոր ջանքեր է գործադրում երկրների միջեւ խորհրդարանական հարաբերությունների խորացման ուղղությամբ:

Մտքեր են փոխանակվել ԱՊՀ խորհրդարանականների փոխգործակցության գլխավոր հարթակն ակտիվացնելու հավանական ուղիների շուրջ: Այս համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանն ընդունում է ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նախագահությունը:

Վեհաժողովի աշխատանքները կշարունակվեն վաղը՝ հոկտեմբերի 28-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր