ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «լքել է Հայաստանն ու մի քանի միլիոն դոլարով առանձնատուն գնել ԱՄՆ-ում»:
1in.am կայքի սեփականատեր, քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանն էլ տեղեկանք է հրապարակել, որը, ըստ նրա, հաստատում է, որ Վիգեն Սարգսյանն այս տարվա մայիսին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում ձեռք է բերել առանձնատուն 2,050,000,00 դոլարով:
«Վիգեն Սարգսյանն ու նրա կինը Լուսինե Գալաջյանը միասին արդեն բնակվում են նոր 48 Amherst Road, Belmont, Massachussetts 02478 հասցեում գտնվող առանձնատանը»,- գրել է Բաբաջանյանը:
ՀՀ գլխավոր դատախազությունից InfoPort.am-ին հայտնել են, որ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Արման Բաբաջանյանի կողմից հրապարակված տեղեկանքը:
168.am-ը կապ է հաստատել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հետ և պարզաբանում խնդրել ԱՄՆ-ում մի քանի միլիոն դոլարով առանձնատուն գնելու առնչությամբ: